>

Մեր մասին


Ժամանակակից շինարարության ոլորտն անհնար է պատկերացնել առանց օդափոխվող ֆասադային համակարգերի։ Այս տեխնոլոգիան՝ շենքերի և տարատեսակ  կառույցների երեսպատումը, տարեցտարի ձեռք է բերում ավելի մեծ ճանաչում և պահանջարկ շենքերի արտաքին մասերի երեսպատումը պահանջում է ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ գեղագիտական ​​լուծումներ: Ալյումինե կոնստրուկցիայի օգտագործումը, որին կցված են  երեսպատման համակարգերը, ամենաարդյունավետ ժամանակակից լուծումներն են: Երեսպատման համակարգը, որը ամրացվում է արտաքին պատերին, իր մեջ ներառում է կրոնշտեյն, ջերմաձայնամեկուսիչ, օդային տարածություն, երեսպատման սալիկներ ու նյութեր։

Մեր աշխատանքային գործունեության  փուլերն են՝

1.Գեոդեզիայի և շինարարության հետազոտություններ,

2. Նախագծի նախապատրաստում,

3. Ճարտարապետաշինարարական նախագծում,

4.Կառուցվածքների արտադրություն,

5. Կոնստրուկցիաների մոնտաժ,

6. Նախագծի հեղինակային վերահսկողություն։

«ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ն օդափոխվող ֆասադային համակարգերի ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող ընկերություն է, հիմնականում  բարդ շինարարական նախագծեր է  իրականացրել ողջ Ռուսաստանի տարածքում, այժմ մեծածավալ աշխատանքային գործունեություն է իրականացնում ՀՀ-ում։ «ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ը ֆասադային համակարգեր արտադրող ընկերություն է՝ համալրված պրոֆեսիոնալ բարձրակարգ ճարտարապետներով և ինժեներներով։ Մեր կազմակերպությունը իրականացնում է կոնստրուկցիայի արտադրման ամբողջական շրջափուլը, արտադրում է սեփական ֆասադային համակարգերը։ Բոլոր դետալների  առկա են մեր պահեստում՝ առնվազն 200.000 քմ-ի մակերեսի համար։ Որակի շարունակական հսկողությունը կատարվում է ОТК (տեխնիկական վերահսկման բաժին) փորձագետների կողմից:





«ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ի առավելությունները՝

1.     Նորարական լուծումներ ու դիզայն, երեսպատման նյութերի բազմազանություն,

2.     Ծառայությունների մատուցման ճկուն փաթեթ,

3.     Էներգախնայողության ապահովման համակարգ և ջերմաձայնամեկուսացում,

4.     Սեյսմակայունություն մինչև 9 բալ (ըստ՝ Վ.Ա. Կուչերենկոյի անվան շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կայունության լաբորատորիայի),

5.     Հրակայունություն КО աստիճան,

6.     Կոռոզիայի հանդեպ դիմացկունություն՝ 50-70 տարի,

7.     ՄԱՎԵՆՏ կոնստրուկցիայի դիմացկության ավելի քան 50 տարվա երաշխիք ( ըստ՝ VILS-ի և WIAM-ի փորձարկումների),

8.     Պարզ և արագ մոնտաժի հնարավորություն՝ տարվա ցանկացած եղանակի,

9.     Ծախսերի  կրճատում մինչև 25 %, ջեռուցման և հովացման ծախսի կրճատում մինչև  40%։

ՄԱՎԵՆՏԻ հաջողության բանալին հարուստ փորձ ունեցող պրոֆեսիոնալ համախոհներով համախմբված թիմն է, ովքեր միշտ խորհուրդ կտան և կառաջարկեն  խնդրի լավագույն լուծումը: