>

Նորություններ

ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ-ի օդափոխվող ֆասադային համակարգով երեսպատվել է Արամ Խաչատրյան բնակելի համալիրը

Արամ Խաչատրյան 3 հասցեում  կառուցվող  բնակելի համալիրի երեսպատումը իրականացվել  է ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ օդափոխվող ֆասադային K-500 համակարգով։

Երեսպատման մակերեսը կազմում է 12․000 քմ։ Մեր կողմից տրամադրվող ծառայությունների փաթեթեը ներառել է ֆասադային կոնստրուկցիայի նախագծման, մատակարարման և հեղինակային վերահսկողության աշխատանքներ մինչև ֆասադային աշխատանքների ավարտը։  Երեսպատման նյութը Estima Ceramica-ի կերամոգրանիտե սալիկներն են, որի ներկայացուցիչը ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ-ն է։

Օդափոխվող ֆասադային համակարգը հնարավորություն է ընձեռում՝

  • Ապահովել ջերմաձայնամեկուսացում, հրակայունության KO աստիճան, կոռոզիայի հանդեպ դիմացկունություն,
  • Պարզ և արագ մոնտաժ ՝ տարվա ցանկացած եղանակի
  •  Ծախսերի  կրճատում մինչև 25 %, ջեռուցման և հովացման ծախսի կրճատում մինչև  40%։

Կարևորելով Ձեր անվտանգությունը՝ ընտրեք հայկական արտադրության ՄԱՎԵՆՏ օդափոխվող ֆասադային համակարգեր։