>

Աշխատանք


Վաճառքի  մենեջեր

Աշխատանքի նկարագրություն՝

«ՄԱՎԵՆՏ ՖԱՍԱԴ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով,  հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններով մասնագետի՝ վաճառքի մենեջերի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Աշխատանքային տեսակը՝ ազատ գրաֆիկ

Ընդունման գործընթացը՝ 1 ամիս փորձաշրջան

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատավարձը՝ մինչև 1.000.000 ՀՀ դրամ

Աշխատանքային պարտականություններ`

  1.      Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա, 
  2.      Մշակել վաճառքի ռազմավարություն,
  3.      Պարբերաբար թարմացնել կազմակերպության  կողմից մատուցվող ծառայությունների առաջարկների փաթեթը,
  4.      Նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ հնարավոր շահառու կամ գործընկեր ընկերությունների/կառույցների ներկայացուցիչների հետ,
  5.      Ներգավել նոր B2B գործընկերներ (փոքր և միջին բիզնես), մասնակցել հանդիպումների և վարել բանակցություններ,
  6.      Ձեռք բերել գործնական պայմանավորվածություններ,
  7.      Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը,
  8.      Գործնական կապեր հաստատել ու պահպանել արտաքին և ներքին շուկայի հետ,
  9.      Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվետվություններ անմիջական ղեկավարին։

 

Պահանջվող որակավորումներ`

          1.   Բարձրագույն կրթություն,

2.     Աշխատանքային փորձ վաճառքի (В2В), մարքեթինգի բնագավառներում ցանկալի է,

3.     Ռազմավարական պլանավորման, գնահատման և վերլուծական հմտություններ,

4.     0-ից վաճառքի կազմակերպման փորձառություն,

5.     Վաճառքների իրականացման հմտություններ,

6.     Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,

7.     MS Office փաթեթի իմացություն,

8.     Բանակցություններ վարելու հմտություններ,

9.     Հաճախորդների հետ շփման կարողություն,

10. Արագ կողմնորոշվելու ունակություն,

11. Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

 

Դիմելու կարգը՝

Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume)  կարող եք nւղարկել serobyan@mavent.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը (տվյալ դեպքում՝ վաճառքի մենեջեր):