MAVENT FACADE SYSTEMS ՍՊԸ-ն օդափոխվող ֆասադային համակարգերի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող ընկերություն, որը հիմնականում իրականացրել է բարդ շինարարական նախագծեր ամբողջ Ռուսաստանում, իսկ 2020 թվականից՝ լայնածավալ աշխատանքներ է կատարում Հայաստանում։
Օդափոխվող ֆասադային համակարգերով երեսպատումը ապահովում է տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումներ, շենքերի և շինությունների երեսպատման նորարարական մոտեցումներ։
Օդափոխվող ֆասադային համակարգը հնարավորություն է տալիս՝
- Ապահովել ջերմային և ձայնային մեկուսացում, հրդեհադիմացկունություն KO աստիճան , Կոռոզիոն դիմադրություն, սեյսմակայունություն 9 բալ,
- Պարզ և արագ տեղադրում՝ տարվա ցանկացած ժամանակ,
- Ծախսերի նվազեցում մինչև 25%, ջեռուցման և հովացման ծախսերի նվազեցում՝ մինչև 40%
Ապահովելով Ձեր անվտանգությունը՝ ընտրեք հայկական արտադրության MAVent օդափոխվող ֆասադային համակարգեր։