MAVent Facade Systems-ն ավարտեց իր հերթական նախագիծը՝ այս անգամ իրականացնելով ֆասադային շինարարական աշխատանքներ «Ալֆա Ֆուդ» լոգիստիկ կենտրոնում։
Ֆասադի երեսպատման համար ընտրվել են տուֆ և կերամոգրանիտ, որոնք ներդաշնակորեն համադրվել են MAVent-ի ենթակառուցվածքի հետ։
Ֆասադային համակարգը շենքին ապահովում է մինչև 9+ բալ սեյսմակայունություն, 75+ տարվա երկարակեցություն, բարձր կոռոզիակայունություն, իսկ ամենակարևորը՝ անվտանգություն և K0 դասի հրակայունություն։
Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է MAVent Facade Systems-ի փորձը՝ առևտրային և լոգիստիկ օբյեկտների համար հուսալի և երկարակյաց ֆասադային լուծումների իրականացման գործում։