Գրասենյակի հասցեն

Հ, ք.Երևան, Երվանդ Քոչար փող., 3

Հեռախոսահամար

+374 95 55 10 55

+79637772727

Էլ․ հասցե

maventfacadesystems@gmail.com

“Կամերտուն” Բազմաֆունկցիոնալ համալիր

Կամերտունը բազմաֆունկցիոնալ համալիր է՝ տեղակայված Հրազդանի կիրճում:
Համալիրը միավորում է բնակելի, կոմերցիոն և հանրային տարածքները՝ ձևավորելով ժամանակակից և ներդաշնակ միջավայր։

Այն ներկայացնում է նոր չափանիշ քաղաքային կյանքի համար՝ ապահովելով հարմարավետ ու ստեղծագործական տարածք, որտեղ կարելի է ապրել, աշխատել և ստեղծել մեկ տանիքի տակ։
Մավենտ Ֆասադ Սիստեմսը այս յուրօրինակ նախագծում հանդես է գալու որպես նյութերի մատակարար:
Իր մատակարարած նյութերով ամբողջացնելով շենքի ճարտարապետական միտքը:

«ԱՆԻ Պրեմիում» Բնակելի Համալիրի մեկնարկ

Ներկայացնում ենք «ԱՆԻ Պրեմիում» բնակելի համալիրը, որը գտնվում է Ն. Ադոնցի 19/4 հասցեում՝ Արաբկիր վարչական շրջանում։

Բնակելի համալիրը բաղկացած է երեք 15-հարկանի շենքերից։
Կառուցապատվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8 201,59 քմ։

Նախագծի ֆասադային աշխատանքների ամբողջական համալիրը կիրականացնի MAVent Facade Systems։

«Մոնումենտ Հիլլզ» բնակելի համալիր

«Մոնումենտ Հիլլզ» բնակելի համալիրում շարունակվում են երեսպատման աշխատանքները։

Երեսպատումն իրականացվում է բնական տրավերտին քարով, իսկ քարի ամբողջական մատակարարումն ապահովում է պատվիրատու կողմը։

Ազատություն Բազմաֆունկցիոնալ համալիր

MAVent Facade Systems-ը շուտով մեկնարկում է Ազատություն Բազմաֆունկցիոնալ համալիրի առաջնային հարկերի երեսպատման աշխատանքները:
Աշխատանքները իրականացվելու են Մավենտ ենթակառուցվածքով, որպես երեսպատման նյութ է ընտրված տուֆ բնական քարը: